Օրերս բրազիլական Մատա-դի-Սան-Ժուան քաղաքում կայացած վիճակահանության ժամանակ հայտնի դարձան 2014-ին կայանալիք ֆուտբոլի բրազիլական մունդիալի եզրափակիչ փուլի զամբյուղներում ընդգրկված հավաքականների անունները: Խմբերն ունեն հետևյալ տեսքը`
A -Բրազիլիա, Կամերուն, Մեքսիկա, Հորվաթիա
B -Իսպանիա, Չիլի, Ավստրալիա, Նիդերլանդներ
C -Կոլումբիա, Կոտ դ’Իվուար, Ճապոնիա, Հունաստան
D -ՈՒրուգվայ, Իտալիա, Կոստա Ռիկա, Անգլիա
E -Շվեյցարիա, Էկվադոր, Հոնդուրաս, Ֆրանսիա
F -Արգենտինա, Նիգերիա, Իրան, Բոսնիա և Հերցեգովինա
G -Գերմանիա, Գանա, ԱՄՆ, Պորտուգալիա
H -Բելգիա, Ալժիր, Հարավային Կորեա, Ռուսաստան:
Բնականաբար, գուշակության սիրահարների համար բացվել է «աշխատանքային» լայն ճակատ: Արդեն իսկ հնչում են ու դեռ կհնչեն բազմաթիվ կարծիքներ, սակայն փաստը մնում է փաստ, որ ապագա հաղթողը կորոշվի եզրափակիչ խաղի արդյունքով, ու դա է լինելու միակ անսխալականը: Ինչ վերաբերում է զամբյուղներին, ճակատագիրը բացառիկ քմահաճ է գտնվել աշխարհի նախկին չեմպիոններից առնվազն մեկի նկատմամբ: D խմբից ՈՒրուգվայը, Իտալիան կամ Անգլիան ստիպված կլինեն առաջնությունը լքել արդեն իսկ խմբային փուլից: Թերևս մի հետաքրքրական փաստ էլ նշենք. նույն խմբում են հայտնվել աշխարհի վերջին առաջնության եզրափակիչ հանդիպման մասնակիցներ Իսպանիայի ու Հոլանդիայի ընտրանիները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ